VARKER.PR✪
արագ վարկեր առցանց, հասցեներ, կարծիքներ, փաստացի տոկոսադրույքներ, վարկանիշ

Վարկեր Պրո - Նախագծի մասին

Սպառողական վարկերի տեսակ - արագ վարկեր

Կայքը ստեղծվել է որպեսզի բնակչությանը ժողովրդական հասկանալի լեզվով բացատրի այս վարկատեսակի վտանգների մասին, այստեղ դուք կգտնեք կարծիքներ եվ փաստեր բոլոր այն ընկերությունների գործունեյության մասին, որոնք կիրառում են թաքնված վճարներ, անհարկի բարձր տոկոսներ երբեմն վարկառույին գցելով աելանելի իրավիճակում։ Եղեք տեղեկացված։

Ինչպես է առաջացել այս ծառայությունը աշխարհում
Պատմությունը լռում է այն մասին, ով և երբ է առաջինը կիրառել վարկավորումը, սակայն այս գործունեյության պատմությունը արմատներով գնում է դեպի հին աշխարհի պատմություն, մասնավորապես Եգիպտոս։ Որոշ գրավոր վկայություններ պատմում են այն մասին ինչպես էին հին Եգիպտոսում մարդիկ կիրառում վարկերի նախնական տեսակները անասունններ եվ մթերքներ տալով այն մարդկանց, որոնք հրատապ ունեյին դրա կարիքը։ Վերադարձնելու բնական պայմանից բացի կար նաև մի պայման, որը ենթադրում էր ավելի շատ անասունների կամ մթերքների վերադարձ այն մարդուն, որը տվել էր այդ ապրանքները կամ մթերքը։ Սա արդեն նշանակում է մեր ժամանակակից բառերով տոկոսադրույքների կիրառում։

Ժամանակակից վարկավորման տեսակները

Ժամանակակից աշխարհում կիրառվում է հիմնականում հինգ վարկային ուղղության գործարքներ, որոնք են
1- Կարճաժամկետ (1 տարի).
2- Միջին ժամկետային (1-5 տարի).
3- Երկարաժամկետ (6-10 տարի).
4- Հատուկ երկարաժամկետ (20-40 տարի).
5- Հատուկ ժամկետայնության տեսակ, որը տրվում է բրոքերներին, բանկերին եվ դիլերներին։

Աշխարհում վարկերը բաժանվում են հիմնական այս տեսակների, որոնք են
1- Առևտրային վարկ
2- Բանկային վարկ
3- Սպառողական վարկ
4- Պետական վարկ
5- Միջազգային վարկ
6- Հիպոտեկային վարկ

Այս վարկերից մենք առանձնացնում ենք սպառողական վարկերի մեջ մտնող այսպես ասած արագ վարկատեսակները։ Աշխարհում զարգացած պետությունները որոշկի գործիքներով պայքարում են այս վարկատեսակի դեմ, որը իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Վտանգներից առաջին և ամենակարեվորը դա անհամեմատ բարձր տոկոսադրույքներն են, ինչը տեսականորեն եվ պրակտիկորեն այս վարկատեսակը դասակարգում է, որպես խիստ անցանկալի։ Իհարկե լինում է այնպիսի իրավիճակներ, երբ ամենատարբեր հրատապ հարցեր լուծելու համար անհրաժեշտ է լինում գումար, իսկ արագ այս հարցին կարող է լուծում տալ վարկային կազմակերպությունները, այն է ՈՒՎԿ - ները։ Մեր խնդրներից է նաև որպեսզի բարեխիղճ կազմակերպությունը առանձնանա իր գործունեության տեսակով ոչ բարեխիղճ կազմակեպություններից։

Ինչպես չսխալվել արագ վարկ վերցնելուց
Նախ ինչպես ժողովուրդն է ասում - հազար անգամ չափեք, մեկ անգամ կտրեք։ Եթե արագ վարկը իսկախպես հրատապ չէ, միանշանակ մի վերցրեք ոչ մի կազմակերպությունից։ Արագ վարկերը ինչպես արդեն նշել ենք դա բարձր տոկոսադրույքներով տրվող վարկեր են, իսկ որոշ վարկային կազմակերպություններ նույնիսկ կիրառում են լրացուցիչ թաքնված տոկոսներ եվ մուծումներ, ինչը աղետալի կերպով կարող է անդրադառնալ օգտվողների համար (շատ դեպքերում թաքնված տոկոսադրույքների հետ միասին այն հասնում է 100% եվ ավելի)։ Իհարկե այստեղ տնտեսվարողները տոկոսադրույքների բարձր կիրառումը արդարացնում են այն պատճառաբանությամբ, որ այս վարակատեսակը խիստ ռիսկային է եվ տոկոսները երբեմն նույնիսկ մայր գումարը հետ չվերադարձնող քաղաքացիների քանակը բավականին բարձր է։

Հարգելի այցելու, այս կայքը չի հետապնդում դժկամություն, այն ստեղծվել է հատուկ այս վարակտեսակների մասին մեր ազգաբնակչության կարծիքներն հրապարակելու, թաքնված եվ առերեվույթ բարձր տոկոսադրույքներով վարկերից խուսափելու եվ տեղեկացնելու համար։ Եթե դուք օտվել եք այս ընկերությունների վարակատեսակներից եվ հայտնվել եք անելանելի պայմաններում, գրեք մեր կայքում, թողեք Ձեր կարծիքը, օգնեք, որպեսզի հաջորդ վարկառուն խուսափի անբարեխիղճ եվ իրավիճակների պատճառով կտրուկ հարստանալ ցանկացող տնտեսվարողներից։

Շնորհակալ ենք Ձեզնից, մեզ աջակցելու համար։ Էլ․ Հասցե։ [email protected]